12:35 | 23.12.10 | Նորություններ | 2926

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է «Իրական IP» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը այսօր հայտարարել է  «Իրական IP» ծառայության գործարկման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այժմ համակարգչի կամ որեւէ այլ IP-սարքի տվյալները կարող են հասանելի լինել ցանկացած վայրից:

Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է այցելել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի որեւէ սպասարկման կենտրոն եւ ակտիվացնել ծառայությունը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» կամ «ՄՏՍ կոնեկտ 128» քարտի համար: Բաժանորդին կտրամադրվի ստատիկ հանրային IP-հասցե, եւ տվյալ քարտով ինտերնետին միացած ցանկացած սարք այնուհետեւ հասանելի կլինի ցանկացած վայրում:

Նշենք, որ ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսավճարը կազմում է 500 դրամ (ներառյալ ԱԱՀ):