10:26 | 02.12.10 | Նորություններ | 3225

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սկսել է HTC Wildfire սմարթֆոնի վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտարարել է HTC Wildfire սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հեռախոսի արժեքը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում կազմում է 155 հազ. դրամ, իսկ «Յունիբանկի» հետ համագործակցության շրջանակներում այն կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ մինչեւ 24 ամսով:

Ձեռք բերելով HTC Wildfire սմարթֆոնը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում` բաժանորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ 30 հազ. դրամ բոնուսային խոսելաժամանակ: