10:58 | 22.11.10 | Նորություններ | 3086

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է աջակցել թույլ տեսողություն ունեցողներին

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում կայացել է Բրայլի այբուբենով բազմալեզու տեղեկատվական վահանակների շնորհանդեսը, որոնք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օժանդակությամբ  կտեղադրվեն ՀՀ պատմամշակութային վայրերում եւ Երեւանի կենտրոնում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ավանդաբար աջակցում է կույրերին եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց:

«Մենք` որպես պատասխանատու ընկերություն, չէինք կարող չաջակցել այս ծրագրին»,- ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը: