16:35 | 19.11.10 | Նորություններ | 3558
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր միաժամանակ բացվեցին Orange-ի 13 նոր խանութներ Հայաստանի տարբեր քաղաքներում`Ախուրյանում, Ամասիայում, Ջերմուկում, Աշոցքում, Մյասնիկյանում, Բերդում, Մեղրիում, Տաշիրում եւ այլ բնակավայրերում:
Այժմ Orange-ը Հայաստանում ունի 71 խանութ: Ծածկույթի ընդլայմանը զուգահեռ մենք շարունակում ենք ընդլայնել վաճառքի ցանցը, Մեդիամաքս-ին ասացին ընկերությունում:
“Orange-ը` լինելով հոգատար օպերատոր, իր առջև կարևոր խնդիր է դրել ֆիզիկապես մոտ լինել իր բաժանորդներին, այդ պատճառով էլ հետևողականորեն ընդլայնում է վաճառքի ցանցը Հայաստանի մարզերում: Մենք ցանկանում ենք, որ նույնիսկ հեռավոր բնակավայրերի բնակիչները մեր խանութներ այցելելիս զգան նույն հոգատարությունը, ինչ Երևանում և Եվրոպայի այլ մայրաքաղաքներում”, - ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում` մինչև տարեվերջ խանութների քանակը հասցնելով 80-ի: