12:41 | 19.11.10 | Նորություններ | 3272

Beeline-ը իջեցրել է նոութբուքերի եւ նեթբուքերի գները

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը հայտարարել է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում նոութբուքերի եւ նեթբուքերի տեսականու ընդլայնման եւ գների իջեցման մասին:

Առաջատար արտադրողների նոութբուքերի 14 տեսակի եւ նեթբուքերի 12 տեսակի գները նվազեցվել են շուրջ 10%-ով` կախված վճարման ձեւից:

 12 կամ 24 ամսվա ընթացքում փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Hi Line «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային պլանից մեկին միանալ ցանկացող ֆիզիկական անձիք:

«Այժմ, միանալով Hi Line ծառայությանը, մեր հաճախորդները կարող են ընտրել դյուրակիր համակարգիչ շահավետ գնով եւ տարաժամկետ վճարման հնարավորությամբ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բոլոր նոութբուքերի եւ նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: Մանրամասն տեղեկատվություն նոութբուքերի եւ նեթբուքերի գների, ինչպես նաեւ լրացուցիչ պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքում: