Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
13:32 | 04.11.10 | Նորություններ | 3192
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր մեկնաբանել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ որոշումը ընկերության նկատմամբ վարչական վարույթ սկսելու վերաբերյալ` օրենսդրության հնարավոր խախտման, մասնավորապես, անբարեխիղճ մրցակցության համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, լրագրողների հետ զրույցում Բրունո Դյութուան նշել է, որ դա բնական փորձ է ժողովրդավարական երկրներում, որտեղ բաժանորդը կարող է արտահայտել իր դժգոհությունը: Նա ընդգծել է, որ ՏՄՊՊՀ-ից դեռեւս պաշտոնական նամակ չի ստացել, եւ երբ փաստաթուղթը հիմնովին ուսումնասիրվի, ընկերությունը պաշտոնական մեկնաբանություններ կանի: