10:55 | 03.11.10 | Նորություններ | 3182

Orange Armenia-ն առաջարկում է մեկ ամիս անվճար ինտերնետ

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն առաջարկում է բաժանորդագրվել Orange Ինտերնետին 1 տարով և ստանալ 1 ամսվա բաժանորդագրությունն անվճար:

«Բոլոր նրանք, ովքեր «Ինտերնետ Հիմա» ծառայության մեկ տարվա բաժանորդագրության պայմանագիր կկնքեն նոյեմբերի 1-ից մինչև 30-ը, չեն վճարի երրորդ ամսվա` 2011թ. հունվարի ամսավճարը: Առաջարկից օգտվելու դեպքում բաժանորդները կշարունակեն ստանալ Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմը խորհրդանշական 1 դրամով», - ասացին ընկերությունում:

Առաջարկը գործում է ինչպես «Ինտերնետ Հիմա»-ի, այնպես էլ «Ֆլայբոքս»-ի բաժանորդների համար: