16:04 | 29.10.10 | Նորություններ | 2832

Beeline-ը ընդլայնել է 3G ցանցը մարզերում

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը ընդլայնել է իր 3G ցանցը Հայաստանի մարզերում:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Ջերմուկ եւ Ծաղկաձոր քաղաքներում, տասնյակ 3G նոր կայաններ են շահագործման հանձնվել Աբովյան, Վանաձոր, Գյումրի եւ Էջմիածին քաղաքներում:

««ԱրմենՏել»-ը հետեւողականորեն աշխատանք է ծավալում Հայաստանում 3G ցանցի ծածկույթի հզորության եւ աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: 2010թ. օգոստոսին «ԱրմենՏել»-ը եռապատկել էր ցանցի թողունակությունը Երեւանում: Մեր 3G ցանցն ընդգրկում է ավելի քան 1 900 000 բնակիչ ունեցող տարածք»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը:

«ԱրմենՏել»-ը առաջին օպերատորն է, որը ներդրել է 3G տեխնոլոգիան Հայաստանի տարածքում` 2008թ. հունիսին այն հանձնելով փորձնական-առեւտրային, իսկ 2008թ. սեպտեմբերին` առեւտրային շահագործման: