13:58 | 14.10.10 | Նորություններ | 3262

Ucom-ը գործում է իր ներդրումային ծրագրի գերազանցմամբ

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցրել Ucom ինտերնետ-պրովայդերի ներդրումային ծրագրում:

Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, առաջին տարվա ընթացքում ընկերությունը կատարել է 1,92 մլրդ դրամ ծավալի ներդրումային պարտավորություններ ընդհանուր 3,9 մլրդ դրամից եւ ապահովել է 2700 միացում` նախատեսված 700-ի փոխարեն:

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 3-ին ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` ներդրումային ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: