11:52 | 06.10.10 | Նորություններ | 2895
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը 3G+ ցանցի ընդլայնմանը զուգահեռ բացել է վաճառքի եւ բաժանորդների սպասարկման նոր գրասենյակ Չարենցավան քաղաքում:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Orange-ի մամուլի ծառայությունում, գրասենյակը թվով 53-րդն է Հայաստանում:
Խանութի պաշտոնական բացման արարողության ժամանակ Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ Orange Armenia-ի 3G+ ցանցն արդեն հասանելի է ՀՀ բնակչության 93%-ին շուրջ 600 քաղաքներում ու գյուղերում:
«Ծածկույթի ընդլայնմանը զուգահեռ` մենք բացում ենք նոր խանութներ. անցյալ շաբաթ` Ստեփանավանում, այս շաբաթ` Չարենցավանում, հաջորդ շաբաթ` Մարտունիում, Գավառում եւ Վարդենիսում: Միաժամանակ, մեր բաժանորդներին ավելի մոտ լինելու նպատակով մենք շարունակում ենք մեծացնել մեր ներկայությունը նաեւ մյուս քաղաքներում: Մեր բաժանորդների թիվը օրեցօր մեծանում է, եւ մենք ցանկանում ենք նրանց ընդունել հարմարավետ միջավայրում եւ արագ սպասարկել»,- ասել է Բրունո Դյութուան: