14:29 | 01.09.10 | Նորություններ | 3125

«ԱրմենՏել»-ն իր բաժանորդներին անվճար USB-մոդեմներ կտրամադի

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է 0 դրամ սակագնով USB-մոդեմների տրամադրման մասին: Առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներին, ովքեր կկնքեն շարժական ինտերնետի «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային փաթեթների օգտագործման համապատասխան պայմանագիր:

««ԱրմենՏել»-ն ազգային միասնական օպերատոր է, եւ մենք գիտակցում ենք առաջատարի մեր դերը երկրում ինտերնետի հասանելիության մակարդակը բարձրացնելու գործընթացում: Hi Line ֆիքսված ինտերնետի աշխարհագրության ընդլայնմանը եւ նոր սակագնային փաթեթների գործարկմանը զուգահեռ` մենք ընդլայնում ենք երրորդ սերնդի ցանցը եւ նոր առաջարկների միջոցով բարձրացնում նաեւ շարժական ինտերնետի հասանելիության մակարդակը: Մեր հաճախորդները կարող են ընտրել այն տարբերակը, որն առավել գերադասելի է նրանց համար»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Շարժական ինտերնետը համակարգչից GPRS, EDGE կամ 3G  տեխնոլոգիաների միջոցով ինտերնետ-ցանցին միանալու պարզ լուծում է: Դրա համար անհրաժեշտ է տեղադրել Beeline SIM քարտը USB-մոդեմի մեջ եւ այն միացնել համակարգչին: