10:18 | 12.08.10 | Նորություններ | 3511

Orange-ի խանութներից գնված բոլոր iPhone-ներում անվճար կտեղադրվի iPhone 4-ի օպերացիոն համակարգը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն գործարկել է Orange Care ծառայությունը, որը կոչված է հեշտացնել հեռախոսների եւ սմարթֆոնների օգտագործումը հաճախորդների կողմից:

Orange Care-ի շրջանակներում մատուցվում է 3 ծառայություն` «Միացրու հեռախոսդ», «Փոխանցիր եւ պահիր» եւ «Սկսիր օգտվել սմարթֆոնիցդ»:

Նշված ծառայությունների շնորհիվ այսուհետ Orange-ի խանութներում հեռախոս կամ սմարթֆոն գնելիս հաճախորդները կստանան մասնագիտական խորհրդատվություն:
Սմարթֆոնների գնորդներին Orange-ի փորձագետները կօգնեն ոչ միայն կողմնորոշվել հեռախոսի մոդելի ընտրության հարցում, այլեւ սահմանել SMS-ի, MMS-ի, ինտերնետի, էլեկտրոնային փոստի ցանցային կարգավորումները: Նշված ծառայություններն անվճար կտրամադրվեն iPhone, HTC Tattoo, HTC Desire, Nokia N97 եւ Nokia E71 մոդելների գնորդներին:  Ցանկության դեպքում հաճախորդներին կտրամադրվի խորհրդատվություն նաեւ ծրագրային օգտագործման վերաբերյալ եւ նրանց հեռախոսները կգրանցվեն համապատասխան Application Store-ում:

Orange Care ծառայության շրջանակներում Orange-ի խանութներից գնված բոլոր iPhone-ներում անվճար կտեղադրվի iPhone 4-ի օպերացիոն համակարգը:

Orange Care-ի ծառայություններն այժմ հասանելի են Orange-ի 16 խանութներում, սակայն դրանց ցանկը ընդլայնվելու է: