ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը
12:44 | 11.08.10 | Նորություններ | 3119
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր բավարարել է «ԱրմենՏել»-ի դեմ VivaCell-MTS-ի բողոքը դեպի ԱՊՀ երկրներ զանգերի համար թրաֆիկի օգտագործման փոխկապակցման չհիմնավորված սակագներ կիրառելու վերաբերյալ:
Ինչպես այսօր հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկման համար «ԱրմենՏել» ընկերությունը ղեկավարվել է ընկերությունների միջեւ 2008թ. հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում ամրագրված փոխկապակցման սակագնով:
Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրել է, որ 2009թ. հոկտեմբերի 15-ին «ԱրմենՏել»-ը Orange Armenia ընկերության հետ ստորագրել է փոխկապակցման մասին պայմանագիր ավելի ցածր սակագնով:
Հանձնաժողովը «ԱրմենՏել»-ին առաջարկել է վերահաշվարկ կատարել եւ VivaCell-MTS-ին տրամադրել նոր հաշիվներ` վերանայված սակագնի կիրառմամբ, իսկ VivaCell-MTS-ին` ողջամիտ ժամկետներում վճարել առկա պարտքը: