12:32 | 05.08.10 | Նորություններ | 3520

Orange-ն առաջարկում է ապառիկ վաճառքներ

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Orange-ի 27 խանութներում գործում է ապառիկ վաճառք 50.000 դրամը գերազանցող հեռախոսների, նոթբուքերի, նեթբուքերի  եւ այլ սարքավորումների համար:

Ապառիկը տրամադրվում է 3-ից մինչև 24 ամիս մարման ժամկետով` 20-50% կանխավճարով և 26% տարեկան տոկոսադրույքով: Ապառիկ վաճառքը հնարավոր է դարձել Orange-ի եւ «Ինեկոբանկի» համագործակցության շնորհիվ:

Orange-ի հաճախորդների ապառիկ գործարքները կձեւակերպվեն «Ինեկոբանկի» մասնաճյուղերում, ուր նրանք կներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ նախապես Orange-ի վաճառակետում կնքված պայմանագիրը: “Ինեկոբանկը” կստուգի հաճախորդի վարկարժանությունը, եւ, դրական որոշման դեպքում, վերջինիս հետ կկնքի պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր:

Այսուհետ Orange-ի վաճառակետերում սպասարկվելու են նաև Ինեկոբանկի APԱՌIK+ վճարային քարտերը: