13:06 | 04.08.10 | Նորություններ | 3019

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը նոր հնարավորություններ է ներկայացնում “Մեր մեջ” կորպորատիվ փաթեթի շրջանակներում

“ՎիվաՍել-ՄՏՍ”–ը 4 սակագնային պլան է առաջարկում “Մեր մեջ” կորպորատիվ փաթեթի շրջանակներում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել օպերատորի մամուլի ծառայությունում, առաջարկվող բոլոր տարբերակներում խմբի ներսում զանգերն անվճար են:

Այժմ “Մեր մեջ” փաթեթի բաժանորդները (բացառությամբ “Մեր մեջ-3” սակագնային պլանի) կարող են օգտվել նաեւ ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթներից: Միեւնույն փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր բաժանորդ կարող է ինքնուրույն ընտրել ներառված ներցանցային խոսելաժամանակի ծավալը: