10:07 | 19.07.10 | Նորություններ | 2714

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 5 անգամ ավելացրել է թրաֆիկի ծավալը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»-ի բաժանորդների համար

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 5 անգամ ավելացրել է թրաֆիկի ծավալը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի բաժանորդների համար:

Այժմ նշված սակագնային պլանի բաժանորդները կստանան 5 Գբ գերարագ ինտերնետ` նախկին 1ԳԲ-ի փոխարեն: «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի ամսավճարը մնացել է անփոփոխ` 8800 դրամ: