12:04 | 01.07.10 | Նորություններ | 2909

Orange Armenia-ի բաժանորդները կստանան ավելի շատ ինտերնետ նույն գնով

Երեւան/Մեդիամաքս/. Orange ընկերությունն այսօր ներկայացրել է իր նոր առաջարկները «Լավ բաները բոլորի համար են» կարգախոսի ներքո:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են օպերատորի մամուլի ծառայությունում, այսուհետ այսուհետ Orange-ի բաժանորդները կստանան ավելի շատ գերարագ ինտերնետ` նույն ամսավճարի դիմաց:

Հուլիսի 1-ից «Ինտերնետ Հիմա» 9 հազար դրամ սակագնային պլանի բաժանորդները նախկին 3Գբ-ի փոխարեն կստանան 4Գբ, իսկ «Ֆլայբոքս» 16 հազար սակագնային պլանի բաժանորդները` 14Գբ` նախկին 5Գբ-ի փոխարեն: Ավելին, գերարագ ինտերնետի փաթեթները սպառելուց հետո Orange-ի բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից արդեն նախկինից երկու անգամ ավելի մեծ` 256Կբ/վրկ ստանդարտ արագությամբ:

Օպերատորը հատուկ առաջարկով է հանդես եկել նաեւ ինտերնետի առջեւ գիշերային ինտերնետ սպառողների համար: Ամառային արձակուրդների ընթացքում` մինչեւ օգոստոսի 31-ը, Orange Internet-ի բոլոր բաժանորդները գիշերային ժամերին կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար, քանի դեռ ամբողջությամբ չեն սպառել իրենց գերարագ ինտերնետի փաթեթը: Դա նշանակում է, որ այդ ժամերին օգտագործված կիլոբայթերը չեն հանվի բաժանորդների ամսական փաթեթներից:

Նոր առաջարկներից կարող են օգտվել Orange-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: