16:25 | 30.06.10 | Նորություններ | 2848
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է ՀՀ մարզերում «Լիցքավորիր հաշիվը եւ շահիր» ակցիայի անցկացման մասին:
Ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ հունիսի 29-ից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շարժական սպասարկման կենտրոններն այցելում են Հայաստանի գյուղեր:
Լիցքավորելով կանխավճարային քարտերը շարժական սպասարկման կենտրոններում` բաժանորդները հնարավորություն կունենան շահել МТС 236 կամ Nokia 1200 հեռախոսներ:
«Լիցքավորիր հաշիվը եւ շահիր» ակցիայի շրջանակներում բաժանորդները կստանան նաեւ վիճակախաղի տոմսեր, որոնք օրվա վերջում կմասնակցեն խաղարկությանը: Ստացված տոմսերի քանակը կախված է լիցքավորման գումարից: