12:25 | 17.06.10 | Նորություններ | 2752
Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ օգոստոսի 7-ը Beeline-ը 3G-մոդեմներ կվաճառի տարաժամկետ վճարման պայմանով:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել Երեւանում եւ ՀՀ մարզերում բնակվող ֆիզիկական անձինք:
Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում անձամբ սահմանել վճարման ժամկետը` 2-ից 12 ամիս: