15:16 | 14.06.10 | Նորություններ | 3361
Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգն ամփոփել է «Հաջողության որսորդները» պրոմո-նախագծի 3 ամիսների արդյունքները:
Մարտի 1-ից մինչեւ հունիսի 6-ը նախագծի 14 մասնակիցներ ստացել են Samsung Duos բջջային հեռախոսներ, 30 մասնակիցներ` Գրիգորի Լեպսի` Երեւանում կայացած համերգի 2-ական տոմսեր:
Նախագիծը մեկնարկել է մարտի 1-ին եւ գործելու է մինչեւ 2010թ. սեպտեմբերի 5-ը: 6 ամսվա ընթացքում Telcell-ի վճարային տերմինալների միջոցով «ՎիվաՍել-ՄՏՍ», Beeline եւ «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորների ծառայությունները վճարած հաճախորդները կարող են կուտակել վիրտուալ միավորներ եւ փոխանակել դրանք բազմաթիվ մրցանակների:
Նախագծի հիմնական նպատակներն են` նոր հաճախորդների ներգրավումը, կրկնակի վճարումների խթանումը, վճարային համակարգի համախառն շրջանառության ավելացումը: Նախագիծն անց է կացվում «Telcell-ը` մեր քաղաքի լավագույն խանութներում» կարգախոսի ներքո: