09:58 | 14.06.10 | Նորություններ | 2808
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը հայտարարել է HTC Desire սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին` հատուկ սակագնային պլանով:
Ընկերության մամուլի ծառայությունում Մեդիամաքս-ին հայտնել են, որ HTC Desire-ի գինն ընկերության խանութներում կազմում է 250 000 դրամ: Հատուկ մշակված սակագնային պլանը նախատեսում է ինտերնետ-փաթեթներ մինչեւ 700 Մբտ ծավալով:
HTC Desire-ը վաճառվելու է 1 տարի երաշխիքով եւ հետերաշխիքային սպասարկմամբ: Ավելին, Orange-ի խանութներում բաժանորդներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն Android օպերացիոն համակարգի հիմնական գործառույթների մասին:
Մամուլի ծառայությունում նշել են, որ առաջիկայում Orange-ը Հայաստանում կներկայացնի նաեւ HTC սմարթֆոններ, որոնք աշխատում են Windows Mobile օպերացիոն համակարգի հիման վրա: