14:22 | 11.06.10 | Նորություններ | 2909
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է այսօր մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված մրցույթի մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, մրցույթի հաղթողները կստանան 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ: Մրցույթին մասնակցելու համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները պետք է մինչեւ հուլիսի 1-ը հաղթող երկրի կոդը ուղարկեն 2010 կարճ համարին: Երկրների կոդերի ցանկը հասանելի է ընկերության պաշտոնական կայքում` www.vivacell.am:
Մեկ SMS-ի արժեքը մինչեւ հունիսի 20-ը կկազմի 500 դրամ, հունիսի 21-25-ը` 1000 դրամ, իսկ հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ը` 2000 դրամ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են նաեւ հետևել առաջնությանն օնլայն ռեժիմում անմիջապես բջջային հեռախոսից` այցելելով gol.mts.am կայք: