13:29 | 11.06.10 | Նորություններ | 2440

Orange-ը գործարկել է «Ապրենք ֆուտբոլով, սիրենք ֆուտբոլը» SMS-նախագիծը

Երեւան/Մեդիամաքս/. «Orange Արմենիա»-ն այսօր հայտարարել է SMS-նախագծի մեկնարկի մասին «Ապրենք ֆուտբոլով, սիրենք ֆուտբոլը» կարգախոսի ներքո:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, նախագծի շրջանակներում Orange-ի բաժանորդները «Goal!» SMS-տեղեկացման ծառայության շնորհիվ իրական ժամանակում կտեղեկանան ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ցանկացած խաղում խփված գոլերի եւ խաղի վերջնական հաշվի մասին անմիջապես հեռախոսից:

Ավելին, Orange-ի բաժանորդները կարող են ստանալ Orange-ի բոնուսային միավորներ` մասնակցելով «Գուշակիր հաշիվը» եւ «Գուշակիր հաղթողին» SMS-խաղերին:

«Goal!» SMS տեղեկացման ծառայությանը կարելի է բաժանորդագրվել` 1101 կարճ համարին ուղարկելով AM բառը: Մեկ SMS-ի արժեքն է 15 դրամ: «Գուշակիր հաշիվը» եւ «Գուշակիր հաղթողին» խաղերին մասնակցելու համար պետք է ուղարկել AM բառը, համապատասխանաբար, 1102 եւ 1103 կարճ համարներին: Ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 50 դրամ: Յուրաքանչյուր խաղի հաշիվը ճիշտ գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 50, իսկ խաղի հաղթողին ճիշտ գուշակելու դեպքում` 20 բոնուսային միավոր:

Ստացված բոնուսային միավորները կարելի է փոխանակել խոսելաժամանակի եւ կարճ հաղորդագրությունների փաթեթների հետ: