14:13 | 09.06.10 | Նորություններ | 3129
Երեւան/Մեդիամաքս/. Bravo.am պորտալի կողմից անցկացվող մրցույթի հաղթողներն այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից ստացել են HTC սմարթֆոններ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, Android համակարգով HTC Hero սմարթֆոն է ստացել առաջին տեղը զբաղեցրած Սոնա Դանիելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Դավթյանը`ստանալով HTC Tattoo:
www.Bravo.am պորտալն իր այցելուներին առաջարկել էր պատասխանել «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ HTC ընկերությունների գործունեությանը վերաբերող 14 հարցերի: Մրցույթի մանրամասները հասանելի են http://www.bravo.am/news/mrcuytn-avartvac-e/ հասցեով:
Ռալֆ Յիրիկյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի բոլոր մասնակիցներին:
«Շատ ուրախ եմ, որ www.Bravo.am-ի նախաձեռնությանն այսքան մարդ է մասնակցել: Բջջային հաղորդակցության ոլորտում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նորարարությունների առաջատարն է, եւ այս բարձրակարգ սմարթֆոններն այն պարգեւն են, որին արժանի են մրցույթի բարդ հարցերին պատասխանած, ինչպես նաեւ ստեղծագործական մոտեցում ցուցաբերած մասնակիցները»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: