09:47 | 09.06.10 | Նորություններ | 2743
Երեւան/Մեդիամաքս/. BSA ընկերությունը Microsoft-ի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ Ոստիկանության աշխատակիցների համար հունիսի 7-ից 8-ը անցկացրեց դասընթաց` «Համակարգչային ծրագրերը որպես հեղինակային իրավունքի օբյեկտ. Microsoft ընկերության ծրագրերի տեսակները, պաշտպանությունը» թեմայով:
Դասընթացի ընթացքում ներկայացվեց պիրատության վերաբերյալ 2009թ. տարեկան հաշվետվությունը, խոսվեց հեղինակային իրավունքի պաշտպանության կարեւորության, միջազգային դատական պրակտիկայի եւ այլ հարցերի շուրջ, կապ հաստատվեց BSA-ի ռուսաստանյան ներկայացուցչի հետ, ով ներկայացրեց հեղինակային իրավունքի խախտման դիմաց վնասի հատուցման մեխանիզմները, պատասխանատվության ենթարկելու փորձը: