15:28 | 08.06.10 | Նորություններ | 3342

Beeline-ն առաջարկում է միանալ իր ֆիքսված ցանցին տարկետմամբ

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը այսօր հայտարարել է իր ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորության մասին:

Մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը այն ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են ունենալ Beeline-ի ֆիքսված հեռախոսակապ, կարող են վճարել 12 ամսվա տարկետմամբ, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը զուգահեռ` մեր ընկերությունը մշտապես կատարելագործում է նաեւ իր ծառայությունների մատուցման առեւտրային մեխանիզմները: Դա մեզ թույլ է տալիս բարձրացնել դրանց մատչելիությունը բնակչության լայն շերտերի համար»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տարկետմամբ միացումը վճարելու հնարավորություն ունեն Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի բնակիչները:

Ներկայումս Beeline-ի ֆիքսված ցանցին միանալու արժեքն է 12 000 դրամ` ֆիզիկական, եւ 14 400 դրամ` իրավաբանական անձանց համար: