12:05 | 02.06.10 | Նորություններ | 3079

Beeline-ը հայտարարել է նոր հնարավորությունների մասին Hi-Line-ի սպառողների համար

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը այսօր հայտարարել է նոր հնարավորությունների մասին Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության սպառողների համար:
«2010թ. հունիսի 1-ից 30-ը Hi-Line ծառայության միացման մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդները կստանան ADSL-մոդեմ, կազատվեն առաջին ամսվա բաժանորդավճարից եւ ծառայության միացման վճարից»,- այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում: Միացման պայմանների համաձայն, բաժանորդը 12 ամսվա ընթացքում իրավունք ունի անցում կատարել միայն ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային պլանի:
«Մեր ընկերությունը պարբերաբար իրականացնում է խոշոր ներդրումներ երկրի հեռահաղորդակցային ենթակառուցվածքի զարգացման համար: Այդ ներդրումների շնորհիվ «ԱրմենՏել»-ը` որպես ինտեգրված օպերատոր, կարող է հաճախորդներին առաջարկել Beeline-ի կայուն, որակյալ ու մատչելի ինտերնետին միանալու շահեկան պայմաններ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: