16:02 | 01.06.10 | Նորություններ | 3230

Բացվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում բացվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդես:

Միջոցառման գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ): ««ԱրմենՏել» ընկերությունը ավանդաբար աջակցում է երեխաների բարոյահոգեբանական դաստիարակությանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են «Beeline-ը հանուն լուսավոր ապագայի» կարգախոսի ներքո: Այստեղ ներկայացված արվեստի գործերը պետք է տեսնեն ոչ միայն երեխաները, այլ նաեւ մեծահասակները: Համոզված եմ, որ ցուցահանդես այցելած յուրաքանչյուր մարդ մեծ բավականություն կստանա: Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ կարողացանք աջակցել այս ծրագրին»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսը կշարունակվի 7 օր: Կներկայացվեն կիրառական արվեստի եւ կերպարվեստի հայ վարպետների ավելի քան 100 աշխատանքներ: