16:55 | 24.05.10 | Նորություններ | 3102
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորի բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել առանձին փաթեթներ իրենց կոնկրետ կարիքների համար` առանց սակագնային պլանը փոխելու անհրաժեշտության:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Orange-ը մեկնարկել է SMS, րոպեների եւ մուլտիմեդիա ծառայությունների փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս մատչելի գներով ուղարկել կարճ հաղորդագրություններ, կատարել զանգեր ինչպես Orange-ի ցանցի ներսում, այնպես էլ այլ օպերատորների բաժանորդներին, ինչպես նաեւ օգտվել շարժական ինտերնետի եւ MMS ծառայություններից:
Բոլոր փաթեթները հասանելի են «Խոսենք», «Ամեն ամիս» եւ «Բիզնես» ծառայությունների բաժանորդների համար: «Ինտերնետ հիմա»-ի բաժանորդները կարող են ձեռք բերել միայն SMS-փաթեթներ, իսկ «Ֆլայբոքս»-ի բաժանորդները կարող են օգտվել ինչպես SMS, այնպես էլ րոպեների փաթեթներից: «Orange Բիզնես»-ի բաժանորդները փաթեթները կարող են գնել միայն իրենց անձնական հաշվից:
Փաթեթները կարելի է ակտիվացնել անմիջապես բջջային հեռախոսից` զանգահարելով 111, կամ այցելելով Orange-ի կայքէջը: