13:27 | 17.05.10 | Նորություններ | 3237

Orange Armenia-ն ամփոփեց «Բարեւ Օսլո» sms-մրցույթի առաջին փուլի արդյունքները

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորն ամփոփել է «Բարեւ Օսլո» sms-վիկտորինայի առաջին փուլի արդյունքները:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, մայիսի 16-ին մրցույթի առաջին փուլի չորս հաղթողներին Օսլոյի ուղեգրեր է հանձնել «Եվրատեսիլ 2010» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը:

Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթել առաջին փուլում, կարող են շարունակել մասնակցել sms-մրցույթին մինչեւ մայիսի 25-ը եւ ստանալ Orange-ի 125 մրցանակներից մեկը:

Ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ այս տարի Երեւանը կմիանա այն 10 եվրոպական քաղաքներին, որտեղ անց է կացվում ամենամեծ համաեվրոպական պարային FlashMob միջոցառումը` նվիրված «Եվրատեսիլին»:

Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը հայտնել է, որ ընկերությունը Երեւանում եւ Գյումրիում կազմակերպելու է «Եվրատեսիլի» հանրային դիտում: 

Բացի այդ, Երեւանում տեղի կունենա աննախադեպ «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան նախորդ տարիներին «Եվրատեսիլին» մասնակցած կատարողներ տարբեր երկրներից: