15:07 | 05.05.10 | Նորություններ | 3410

Այսօր կկայանա «Արարատից Սիոն» ֆիլմի պրեմիերան

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասել է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները շարունակվել են 4 տարի:

Նա նշել է, որ ֆիլմը պատմում է մարդկության պատմության մեջ հայ ժողովրդի դերի ու ավանդի մասին: Միաժամանակ, ընդգծել է նա, ֆիլմում չի օգտագործվել հայկական ոչ մի աղբյուր, «քանզի մենք փորձել ենք ստեղծել հայոց դեմքը այլ ժողովուրդների ձեռքով»:

Ինչպես նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «ֆիլմը պատմում է մեր մասին, հայերի, ում համար պատմության ընթացքում քրիստոնեությունն ոչ միայն կրոն էր, այլեւ` ազգի գոյատեւման միջոց»: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆիլմի հովանավորներից մեկն է, ինչպես նաեւ երեւանյան պրեմիերայի գլխավոր հովանավորը:

«Արարատից Սիոն»-ի համաշխարհային պրեմիերան կկայանա մայիսի 12-ին Մեծ Բրիտանիայում:

Ֆիլմի հեղինակների հետ հարցազրույցը կարելի է հասանելի է http://www.bravo.am/news/ararat-zion հասցեով: