14:15 | 05.05.10 | Նորություններ | 2198

Orange Armenia-ն նոր առաջարկություն է արել իր ինտերնետ-բաժանորդներին

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի բաժանորդները կարող են ընտրել օպերատորի այլ բաժանորդի 1 հեռախոսահամար, որի հետ խոսակցության ելքային զանգերը հավերժ կլինեն անվճար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն այսօր ասել է, որ ծառայությանը միացած բաժանորդներն ամեն ամիս կստանան 500 անվճար րոպե ընտրված հեռախոսահամարի հետ խոսելու համար:

Ծառայության միացման համար անհրաժեշտ է մինչեւ հունիսի 30-ը 2010 կարճ համարին ուղարկել SMS-հաղորդագրություն, որը կպարունակի ընտրված հեռախոսահամարը:

Խոսելով ինտերնետ-բաժանորդներին Orange-ի նոր առաջարկի մասին` Արամ Մկրտչյանն ասել է, որ մինչեւ հունիսի 30-ը միանալով օպերատորի ինտերնետային ծառայություններին, բաժանորդները մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1 ԳԲ թրաֆիկ: