16:16 | 04.05.10 | Նորություններ | 3377

Orange-ը սկսեց HTC սմարթֆոնների վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը:

«Այսպիսով Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս», - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:

Առաջին մոդելը, որ ներկայացնում է Orange-ը, HTC Tattoo-ն է, որը վաճառվում է 149,000 դրամով:

Շուտով Orange-ի խանութներում կլինի նաև HTC-ի նորագույն մոդելը` HTC Desire-ը:

«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: