12:15 | 03.05.10 | Նորություններ | 4281
Երեւան /Մեդիամաքս/. Չինաստանում այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին հանդիպումներ է ունեցել Huawei կորպորացիայի գործադիր տնօրենի եւ ZTE կորպորացիայի նախագահի հետ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, վկայակոչելով ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը եւ ZTE ընկերության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Դրական գնահատելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությունը, ՀՀ նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցելու չինական ընկերություններին եւ ցանկություն ունի մասնակցել նաեւ արտադրական պրոցեսին:
Huawei-ի ղեկավարի հետ եւս քննարկվել է համագործակցության հեռանկարը:
Չինական ընկերությունը հետաքրքրված է գործունեություն ծավալել Հայաստանում եւ քննարկումների արդյունքում համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել:
Huawei-ը դինամիկ զարգացող ընկերություն է եւ ներկայումս հեղինակային արտոնագրերի քանակով աշխարհում զիջում է միայն «Ինտել»-ին, իսկ իրացման ծավալներով` «Էրիքսոնին»: