ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան
09:56 | 29.04.10 | Նորություններ | 2624
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում Հայաստանում ներդնել 4-րդ սերնդի ցանց, “որը կապացուցի, որ Հայաստանը Շվեդիայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ նման երկրների նման կարող է հավակնել ընդգրկվելու հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնող երկրների շարքում”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այս մասին ասել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպմանը:
«Աշխարհում կան սպասարկման ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ: Ստեղծման առաջին իսկ օրվանից մեր ընկերությունն առաջնորդվել է սեփական գործունեության հիմքում սպառողների պահանջներն ունենալու սկզբունքով` միևնույն ժամանակ առաջարկելով նորարարական այնպիսի լուծումներ, որոնք առավել կհամապատասխանեն նրանց կարիքներին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ուսանողներին ներկայացրել է մինչև ընթացիկ տարվա վերջ 4-րդ սերնդի ցանցի ներդրման ընկերության ծրագրերը: