12:09 | 28.04.10 | Նորություններ | 3510

Beeline-ը աջակցել է Հայաստանում ազգային համայնքների ներկայացուցիչների միջեւ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» առաջնության անցկացմանը

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը աջակցել է Հայաստանում ապրող ազգային համայնքների ներկայացուցիչների միջեւ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» մրցաշարի անցկացմանը:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Beeline-ի մամուլի ծառայությունում, Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված ինտելեկտուալ մրցաշարին մասնակցել են Հայաստանում ասորական, բելառուսական, հունական, վրացական, գերմանական, լեհական, ռուսական եւ ուկրաինական համայնքների ներկայացուցիչներ:

«Առաջնությունը համախմբել է մեր երկրում ապրող տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներին: Ֆաշիզմի դեմ հաղթանակը 65 տարի առաջ միավորել է մարդկանց, ինչպես որ նրանց մասին հիշատակն այսօր միավորում է մեզ»,- նշել է «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված հարցերին պատասխանելիս լավագույն արդյունքը ցուցաբերել է ռուսական համայնքի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են վրացական, իսկ երրորդը` լեհական համայնքների ներկայացուցիչները: Բոլոր մասնակիցները «ԱրմենՏել»-ից ստացել են հուշանվերներ: