10:09 | 28.04.10 | Նորություններ | 3166
Երեւան/Մեդիամաքս/. Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հանդես են եկել նոր նախաձեռնությամբ:
Համատեղ ծրագրի շրջանակներում ապրիլի 24-ին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին դրված ծաղիկները կստանան երկրորդ «կյանք»:
Ծաղիկների թերթիկները կչորացվեն եւ կվերածվեն թղթի, որը կօգտագործվի Հայոց ցեղասպանության թանգարանի շնորհակալական բացիկների եւ հուշաթերթիկների համար: