12:32 | 09.04.10 | Նորություններ | 3038

«ԱրմենՏել»-ը միացել է «Կեցցե հաղթանակը» միջազգային ակցիային

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) միացել է Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 65 ամյակին նվիրված «Կեցցե հաղթանակը» միջազգային հայրենասիրական ակցիային:

Ակցիայի շրջանակում Beeline բջջային ցանցի բաժանորդները, զանգահարելով 1945 անվճար հեռախոսահամարին, կարող են իրենց բջջային հեռախոսում տեղադրել պատերազմի տարիներին ճանաչված երգեր, փոխել հեռախոսի պաստառը Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 65 ամյակին նվիրված պաշտոնական տարբերանշանով, ինչպես նաեւ լսել ամենօրյա Совинформбюро-ի տեսությունը, որը հնչել է խորհրդային ժողովրդի համար ուղիղ 65 տարի առաջ այդ օրը:

«Հաղթանակի օրը նշանակալից իրադարձություն է նախկին ԽՍՀՄ երկրների ժողովրդի համար: Այս քայլով մենք օգնում ենք մարդկանց հիշողություններում արթնացնել այն սխրանքները, որոնք մեր պապերն իրագործել են հանուն ապագա սերնդի»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեղեդին կամ տարբերանշանը բեռնելուց ընկերության թրաֆիկի եկամուտը, ներառյալ «Իմ մեղեդին» ծառայությունից օգտվելու օրավարձը, «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ կփոխանցի Հայրենական Պատերազմի վետերաններին:

Բեռնման համար թրաֆիկի տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդի սակագնային փաթեթի համաձայն: Ակցիան շարունակվելու է մինչեւ 2010թ. մայիսի 11-ը:

Ռուսաստանի եւ Հայաստանի բաժանորդների հետ համատեղ, ակցիային մասնակցում են նաեւ Beeline-ի բաժանորդները Ղազախստանում, Տաջիկստանում եւ Ուկրաինայում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ