09:56 | 08.04.10 | Նորություններ | 3151
Երեւան/Մեդիամաքս/. Armenian Datacom Company (ADC) ինտերնետ-պրովայդերը ձեռք է բերում Alcatel-Lucent ընկերության լուծումը IP-հոսքերի առավել բարելավված կառավարման համար` հաճախորդների սպասարկման որակի միաժամանակյա ապահովմամբ եւ ցանցի ծախսերի հսկողությամբ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ADC-ի մամուլի ծառայությունում, լուծման մատակարարման պայմանագիրը ստորագրվել է` համաձայն Alcatel-Lucent-ի հետ դեռեւս 2006թ. կնքված Armenian Datacom Company-ի համար IP/MPLS ցանցի կառուցման շրջանակային համաձայնագրի:
«Մեր ցանցի արդյունավետության եւ անդադար հասանելիության երաշխավորման համար մենք որոշեցինք ձեռք բերել Alcatel-Lucent ընկերության լուծումը, որը համապատասխանում է IP/MPLS մեր ցանցային ենթակառուցվածքի պահանջներին եւ մեզ հնարավորություն է տալիս կառավարել անցանելիության շերտի աճող պահանջարկով` ապահովելով մեր պատվիրատուներին առավել բարձր սպասարկելու որակ»,- հայտարարել է ADC-ի տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանը:
«Մենք ADC-ին կտրամադրենք տնտեսող եւ արդյունավետ մեթոդ ցանցի մտավոր մակարդակի բարձրացման եւ նոր ծառայությունների ներմուծման համար` ի պատասխան գործարարության նոր պահանջների»,- նշել է Վրաստանում եւ Հայաստանում Alcatel-Lucent ընկերության ղեկավար Էդգար Գրիգորյանը: