10:21 | 06.04.10 | Նորություններ | 2276

Beeline-ը անցկացնում է տոնական ակցիա

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 4-ից 7-ը Beeline-ը անցկացնում է Մայրության եւ Գեղեցկության տոնին նվիրված ակցիա:

Ակցիայի շրջանակում Երեւանի Հյուսիսային Պողոտայի Beeline-ի կենտրոնական վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտ դիմանկարիչները նկարելու են այստեղով անցնող կանանց դիմանկարները:

Beeline-ի բոլոր գրասենյակներում ակցիայի անցկացման ժամանակահատվածում ցանկացողները կարող են ձեռք բերել Beeline բջջային կապի «արծաթե» հեռախոսահամարները` առանց այս կարգի հեռախոսահամարների համար նախատեսված վճարի:

Ակցիայի առաջին փուլը նվիրված էր մարտի 8-ին: Այն ժամանակ ակցիային մասնակցել է ավելի քան 400 կին: