13:08 | 24.03.10 | Նորություններ | 2395
Երեւան/ Մեդիամաքս/. Այս տարվա փետրվարի վերջում VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը հունվարի համեմատ ավելացել է 1%-ով (շուրջ 20 հազ. միացում)` կազմելով 2.1 մլն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով «ՄՏՍ» ԲԲԸ-ն, փետրվարի տվյալներով օպերատորի բաժանորդների թիվը տարեկան կտրվածքով աճել է 2.5%-ով (շուրջ 50 հազ. միացում):
2010թ. փետրվարի 28-ի դրությամբ «ՄՏՍ»-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 97.76 մլն սպառող` մեկ տարվա ընթացքում ավելանալով 6.5%-ով: