09:36 | 24.03.10 | Նորություններ | 2441

«Մեր բաժանորդների թիվն օրեցօր մեծանում է»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրենը

Երեւան/Մեդիամաքս/. Վաճառքի ցանցի ընդլայնումը Orange Armenia-ի ընթացիկ տարվա կարեւոր նպատակներից է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` մարտի 23-ին հանդես գալով Վանաձորում Orange Armenia-ի նոր խանութի բացմանը:

Դա Orange Armenia-ի 41-րդ խանութն է:

«Մեր բաժանորդների թիվն օրեցօր մեծանում է, եւ մենք ցանկանում ենք ընդունել նրանց հարմարավետ միջավայրում եւ ապահովել արագ սպասարկում: Այս առումով վաճառքի ցանցի ընդլայնումը մեր 2010թ. կարեւոր նպատակներից է»,- ասել է Բրունո Դյութուան: