11:41 | 23.03.10 | Նորություններ | 2228

Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է «Հեռախոսից հեռախոս» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի երեւանյան եւ մարզային մի շարք խանութներում հաճախորդները կարող են օգտվել «Հեռախոսից հեռախոս» ծառայությունից:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, ծառայությունը թույլ է տալիս բացառիկ սարքի միջոցով հաշված րոպեների ընթացքում փոխանցել ինչպես հեռախոսի, այնպես էլ SIM-քարտի ողջ ինֆորմացիան համակարգչի, մեկ այլ հեռախոսի կամ USB կրիչի մեջ: Ծառայությունը հարմար է նաեւ հեռախոսը փոխելու կամ այն վերանորոգման հանձնելու դեպքում: 

Մամուլի ծառայությունում նշել են, որ ծառայությունն անվճար է ինչպես Orange-ի, այնպես էլ այս օպերատորների բաժանորդների համար:

http://orangearmenia.am/phones/phone-to-phone/ հասցեում կարելի է գտնել այն խանութների ցանկը, որոնցում հնարավոր է օգտվել «Հեռախոսից հեռախոս» ծառայությունից: