09:46 | 17.03.10 | Նորություններ | 3030

    ADC-ն գործարկել է նոր ինտերնետային ծառայություններ բիզնես-սպառողների համար

    Երեւան/Մեդիամաքս/. ADC ինտերնետ-պրովայդերն այսօր գործարկել է նոր ինտերնետային ծառայություններ բիզնես-սպառողների համար` «Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» եւ «Ինտերնետ Դրայվ»:

    Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ADC-ի մամուլի ծառայությունում, ծառայությունների միացումն ու ակտիվացումը իրականացվում է անվճար:

    «Մենք հետազոտել ենք տարբեր բիզնես-հատվածների պահանջներն ու հնարավորությունները եւ փորձում ենք պրոֆեսիոնալ ծառայություններով ապահովել ցանկացած չափի, ցանկացած բյուջեով եւ պահանջմունքներով ընկերությունները»,- նշել են ADC-ում:

    Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ստանալ զեղչեր  5%, 10%, 15% եւ 20%-ի չափով, համապատասխանաբար, 3, 6, 9 եւ 12 ամիսների համար կանխավճար կատարելու դեպքում:

    «Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» եւ «Ինտերնետ Դրայվ» ծառայություններին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ստորագրել մեկ տարվա պայմանագիր: