12:44 | 16.03.10 | Նորություններ | 2715
Երեւան/Մեդիամաքս/. Beeline բջջային ցանցի որոշ բաժանորդների մոտ զանգերի իրականացման հետ կապված խնդիրները պայմանավորված են ուժեղ քամու պատճառով էլեկտրական լարերի վնասմամբ:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱրմենՏելի” մամուլի ծառայությունում, ուժեղ քամու հետեւանքով հոսանքազրկվել է 34 բազային կայաններ Երեւանում եւ մարզերում: Անսարքությունները վերացվում են օպերատիվ կերպով:
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն հիշեցնում է, որ Beeline ցանցում չհաջողված զանգերը չեն տարիֆիկացվում: