10:17 | 10.03.10 | Նորություններ | 2981

Նոր ակցիա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորը հայտարարել է տոնական նոր ակցիայի մասին: 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կանխավճարային բաժանորդները (բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների) ուղարկելով *888# հրահանգը, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կարող են օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին զգալիորեն ցածր սակագնով զանգահարելու հնարավորությունից: Եթե զանգը ստացողի հեռախոսահամարի առաջին նիշը համընկնի զանգահարողի հեռախոսահամարի առաջին նիշի հետ, զանգի սակագինը կկազմի ընդամենը 2 դրամ/րոպե:

*888# հրահանգն ուղարկելու արժեքը կազմում է 222 դրամ: