10:06 | 09.03.10 | Նորություններ | 2975
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են օգտվել 3G-ռոումինգի ծառայություններից աշխարհի 48 երկրներում` 60 օպերատորների ցանցերում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նախատեսում է շարունակել ընդլայնել 3G-ռոումինգի գործընկերների թիվը:
«Լինելով միջազգային օպերատոր հայաստանյան առանձնահատկությամբ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջազգային ռոումինգը դարձրել է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը: Ընկերությունն ամեն օր ընդլայնում է ձայնային ծառայությունների եւ տվյալների փոխանցման ռոումինգի սահմաններն իր կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար` ավելացնելով իր ռոումինգ-գործընկերների թիվը»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ներկայումս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ունի 402 ռոումինգ-գործընկեր աշխարհի 183 երկրներում (չհաշված ՄՏՍ խմբի ռոումինգ-գործընկերները): Բացի այդ, ընկերությունն ունի 79 CAMEL ռոումինգ-գործընկեր 51 երկրներում եւ 111 GPRS ռոումինգ-գործընկեր 701 երկրներում: