09:55 | 09.03.10 | Նորություններ | 2987

ADC-ն երկարացնում է FastClick-ի միացման ակցիան

Երեւան /Մեդիամաքս/. ADC ինտերնետ պրովայդերը հայտարարել է FastClick ներտնային ինտերնետի ծառայության միացման ակցիայի ժամկետի երկարացման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, ակցիայի երկարաձգումը նվիրված է կանանց տոներին:

Մինչեւ ապրիլի 7-ը ստորագրելով մեկ տարվա պայմանագիր` FastClick ծառայության բաժանորդները կստանան բարձրորակ գերարագ ինտերնետ համաչափ արագություններով եւ ցածր գներով, նշել են ADC-ում: Այստեղ ընդգծել են նաեւ, որ գիշերային ժամերին եւ կիրակի օրերին բաժանորդների պատվիրած արագությունը կկրկնապատկվի:

FastClick-ին ձեր շենքում միանալու հնարավորությունը կարելի է ստուգել www.fastclick.am կայքում: