14:31 | 04.03.10 | Նորություններ | 3496
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է գործադիր մարմնի գործունեության կարգը:
Ինչպես այսօր կայացած նիստում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նոր կարգի ընդունումը պայմանավորված է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ: Նրա խոսքերով, նոր կարգի համաձայն, ՀՀ կառավարության ողջ գործավարությունը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով:
ՀՀ վարչապետը նկատել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում փաստաթղթերի արխիվացումն իրականացվել է միայն թղթային եղանակով, եւ դրանց որոշ մասը հայտնվել է տեսադաշտից դուրս: