10:54 | 04.03.10 | Նորություններ | 2732

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը չի կարծում, որ “օպերատորները պետք է կրկնօրինակեն միմյանց”

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն չի կարծում, որ “օպերատորները պետք է կրկնօրինակեն միմյանց եւ առաջարկեն նույնատիպ սակագներ ու ծառայություններ”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Իգոր Կլիմկոն այդ մասին ասել է` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:

“Ցանկացած օպերատոր ունի իր մարքեթինգային քաղաքականությունը, որով նա ծրագրում է իր եկամուտները` շուկայում առաջարկելով տարբեր սակագնային պլաններ, հավասարակշռելով այս կամ այն ծառայության գները: Ինչ-որ մեկը գանձում է մի ծառայության վճարը, մյուսը` մեկ այլ ծառայությանը: Մեկի մոտ թանկ են զանգերը ցանցի ներսում կամ դեպի այլ օպերատորների ցանցեր, մյուսի մոտ` ռոումինգը կամ միջազգային զանգերը, մեկի մոտ ցածր են ինտերնետի գները, կամ հակառակը: Ես չեմ կարծում, որ օպերատորները պետք է կրկնօրինակեն միմյանց եւ առաջարկեն նույնատիպ սակագներ ու ծառայություններ”,- ասել է “ԱրմենՏելի” ղեկավարը: